-
03.09.2018|
10:46
Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագներին։ Հիշեցնելով, որ սոցիալական որոշակի խմբերի համար որոշակի քվոտայով գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցում է տեղի ունեցել 10 և 20 դրամով, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի, սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելով։
-
31.07.2018|
19:03
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:
-
31.07.2018|
10:49
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո չարաշահումների մեջ կասկածվող մարդկանց ցանկը երկարում է մինչև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատը` գրում է Իզաբել Մանրոն Le Monde-ում: Մայիսի 8-ին վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն պարծեցել է, որ 36 միլիոն եվրո հափշտակված գումար է վերադարձրել:
-
31.07.2018|
03:03
Այսօր մի քանի միլիոն դոլարը թալանչիներից հետ բերելը համարվում է նշանակալի իրադարձություն, մինչդեռ քանի միլիարդավոր դոլարներ չեն ստեղծվել, չեն գործարկվել կառավարման համակարգի ոչ իրատեսական, հանցավոր, երբեմն էլ միտումնավոր անտարբերության պատճառով:
-
31.07.2018|
02:03
Վերջերս Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց տեղի հայ գործարարներին՝ հորդորելով ներդրումներ անել Հայաաստանում: Ակնհայտ էր, որ նրանք դեռ չեն ցանկանում այդ առումով քայլ անել, քանի որ Հայաստանում անորոշությունը մեծ է: Այդ մասին բարձրաձայնեցին նաև հանդիպման ընթացքում, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեց «Կիկոսի մահը»:
-
30.07.2018|
12:59
Կտրուկ արժեզրկվել է իրանական արժույթը՝ ռիալը: Ըստ Associated Press-ի` Թեհրանի «սև շուկայում» ԱՄՆ 1 դոլարի դիմաց երեկ տալիս էին 112000 ռիալ՝ նախորդ օրվա 98000 փոխարեն: Դոլարի պաշտոնական փոխարժեքը 44 000 է՝ տարվա սկզբի 35000 ռիալի փոխարեն:
-
27.07.2018|
17:10
Հուլիսի 25-ին և 26-ին Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցն այցելել է բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածներ։
-
27.07.2018|
03:04
ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը երեկ կառավարության նիստից հետո ինքն իրեն նման չէր, բորբոքված էր, և լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ժամանակ նյարդերը տեղի էին տալիս։
-
27.07.2018|
02:49
Օր օրի պետբյուջեից գողացված փողերի հավաքագրումն ավելանում է, մարդիկ էլ սպասում են սոցիալական վիճակի բարելավմանը։ Սա, թերևս, տրամաբանական է, քանի որ ցանկացած հեղափոխությունից մարդն ակնկալում է բարեկեցության մակարդակի բարձրացում։
-
27.07.2018|
01:50
Երեք տարում 1,4 մլրդ դրամի ներդրում, 200-ից ավելի աշխատատեղ` միջինը 150 հազար աշխատավարձով, խոստանում է «Գրինֆարմ» ընկերությունը, ինչի դիմաց էլ կառավարությունը երեկ ընկերությանը հարկային և մաքսային արտոնություններ տվեց։